

Դիմավորեք թխելու ձեր նոր օգնականին, առանց որի ոչինչ չեք կարող անել․ խառնիչ ձեռքի QuickMix Go: Այն համատեղում է պահեստավորման նորարարական լուծումը հաճելի դիզայնի հրաշալի գործոնի հետ, որը գերազանց է նայվում ձեր խոհանոցում: Դրան ավելացրեք Kenwood խառնիչի տպավորիչ հատկությունները և կզարմանաք, թե ինչպես եք մինչ այդ առանց դրա ապրել:
Խառնաշփոթ արկղերը կմնան անցյալում՝ շնորհիվ QuickMix Go-ի յուրահատուկ պահեստավորման համակարգի՝ պահեստավորման հարցում իր տեսակի մեջ եզակի լուծում, որի շնորհիվ խառնիչի բոլոր մասերը՝ խառնիչը, հարիչները, խմորի կեռիկները և նույնիսկ հարմար չափիչ գդալը կպահվեն բոլորը միասին՝ մեկ տեղում, հանճարե՛ղ է:
QuickMix Go-ը լավագո՛ւյն ձեռքի խառնիչներից մեկն է Kenwood-ից: Հզոր և հուսալի շարժիչը՝ կոմպակտ չափսեր ունենալով հանդերձ, թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների: QuickMix Go-ը լրակազմված է երկու զույգ փոխարինելի կցորդներով: Դրանք մետաղյա հարիչներ են և խմորի կեռիկներ: Առաջինները գերազանց են «թեթև» խառնելու համար, ինչպիսիք են՝ հեղուկ նրբաբլիթի խմորը կամ ձվերը, մինչդեռ երկրորդները հարմար են միջին խտության խմոր խառնելու համար:
Ձեռքերդ պատրաստ պահեք, իսկ հարիչները տեղում՝ շնորհիվ առաջ ուղղված հարիչի ֆիքսման կոճակի, որը հնարավոր չէ պատահաբար սեղմել: Kenwood-ի եզակի մեխանիզմը նվազագույնի է հասցնում հարիչի պատահական ընկնելու ռիսկը նույնիսկ առավելագույն արագության ժամանակ:
Խմորից մինչև հարած ձվի սպիտակուցներ և կրեմներ, 5 աստիճանով QuickMix Go սահիչի ինտուիտիվ ֆունկցիան թույլ է տալիս ցանկացած պահի վերահսկել ձեր պատրաստումը: Պարզապես ետ քաշեք սահիչը հստակ սահմանված արագության քայլով՝ սկսած դանդաղից և վերջացրած առավելագույն արագությամբ, որպեսզի ստանաք հարիչի պտույտի ցանկալի արագությունը:
Վայելեք գերազանց կատարողկանությունը և էկոլոգիապես ավելի մաքուր արտադրանքը: QuickMix Go-ն պահպանում է Kenwood-ի հանրահայտ որակը, մինչդեռ կազմված է 30% վերամշակված պլաստիկից:
Ներկառուցված չափիչ գդալը կերակուր պատրաստելը դարձնում է արագ և հեշտ, քանի որ ամեն ինչ ձեր ձեռքի տակ կլինի:
Թեթև և կոմպակտ, տեղափոխման համար հարմար բռնակով, QuickMix Go-ը հեշտ է տեղափոխել, հեշտ է օգտագործել՝ կատարյա՛լ օգնական:
Մոռացեք խառնիչը պահելու անհարմարության մասին. ներկառուցված լարը փաթաթելու համակարգը թույլ է տալիս հեշտությամբ գործի դնել սարքը և վերջում արագ կարգի բերել այն։
Գույներ, որ լրացնում են ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԱՆՁՐԱԼԻ։