Նկարագրություն

Դիմավորեք թխելու ձեր նոր օգնականին, առանց որի ոչինչ չեք կարող անել․ խառնիչ ձեռքի QuickMix Go: Այն համատեղում է պահեստավորման նորարարական լուծումը հաճելի դիզայնի հրաշալի գործոնի հետ, որը գերազանց է նայվում ձեր խոհանոցում: Դրան ավելացրեք Kenwood խառնիչի տպավորիչ հատկությունները և կզարմանաք, թե ինչպես եք մինչ այդ առանց դրա ապրել:

Լրակազմություն

Картинка

Խմորի կեռիկներ

Картинка

Հարիչներ

Նորարար պահեստավորում
ՀԻՄԱ ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ

Խառնաշփոթ արկղերը կմնան անցյալում՝ շնորհիվ QuickMix Go-ի յուրահատուկ պահեստավորման համակարգի՝ պահեստավորման հարցում իր տեսակի մեջ եզակի լուծում, որի շնորհիվ խառնիչի բոլոր մասերը՝ խառնիչը, հարիչները, խմորի կեռիկները և նույնիսկ հարմար չափիչ գդալը կպահվեն բոլորը միասին՝ մեկ տեղում, հանճարե՛ղ է:

Հզորությունը 350 Վտ
ՀԵՇՏ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ

QuickMix Go-ը լավագո՛ւյն ձեռքի խառնիչներից մեկն է Kenwood-ից: Հզոր և հուսալի շարժիչը՝ կոմպակտ չափսեր ունենալով հանդերձ, թույլ է տալիս հասնել գերազանց արդյունքների: QuickMix Go-ը լրակազմված է երկու զույգ փոխարինելի կցորդներով: Դրանք մետաղյա հարիչներ են և խմորի կեռիկներ: Առաջինները գերազանց են «թեթև» խառնելու համար, ինչպիսիք են՝ հեղուկ նրբաբլիթի խմորը կամ ձվերը, մինչդեռ երկրորդները հարմար են միջին խտության խմոր խառնելու համար:

SureEject տեխնոլոգիա
ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ

Ձեռքերդ պատրաստ պահեք, իսկ հարիչները տեղում՝ շնորհիվ առաջ ուղղված հարիչի ֆիքսման կոճակի, որը հնարավոր չէ պատահաբար սեղմել: Kenwood-ի եզակի մեխանիզմը նվազագույնի է հասցնում հարիչի պատահական ընկնելու ռիսկը նույնիսկ առավելագույն արագության ժամանակ:

5 արագություն
ԶԱՐԳԱՑՐԵՔ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ

Խմորից մինչև հարած ձվի սպիտակուցներ և կրեմներ, 5 աստիճանով QuickMix Go սահիչի ինտուիտիվ ֆունկցիան թույլ է տալիս ցանկացած պահի վերահսկել ձեր պատրաստումը: Պարզապես ետ քաշեք սահիչը հստակ սահմանված արագության քայլով՝ սկսած դանդաղից և վերջացրած առավելագույն արագությամբ, որպեսզի ստանաք հարիչի պտույտի ցանկալի արագությունը:

Հիմնական հատկանիշները

30% վերամշակված պլաստիկ
ՔԱՅԼ ՃԻՇՏ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Վայելեք գերազանց կատարողկանությունը և էկոլոգիապես ավելի մաքուր արտադրանքը: QuickMix Go-ն պահպանում է Kenwood-ի հանրահայտ որակը, մինչդեռ կազմված է 30% վերամշակված պլաստիկից:

Չափագդալ
ՀԱՃԵԼԻ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ

Ներկառուցված չափիչ գդալը կերակուր պատրաստելը դարձնում է արագ և հեշտ, քանի որ ամեն ինչ ձեր ձեռքի տակ կլինի:

Էրգոնոմիկ բռնակ
ՄՏԱԾՎԱԾ ԴԵՏԱԼՆԵՐ

Թեթև և կոմպակտ, տեղափոխման համար հարմար բռնակով, QuickMix Go-ը հեշտ է տեղափոխել, հեշտ է օգտագործել՝ կատարյա՛լ օգնական:

Էրգոնոմիկ բռնակ
ՄՏԱԾՎԱԾ ԴԵՏԱԼՆԵՐ

Մոռացեք խառնիչը պահելու անհարմարության մասին. ներկառուցված լարը փաթաթելու համակարգը թույլ է տալիս հեշտությամբ գործի դնել սարքը և վերջում արագ կարգի բերել այն։

Գույներ, որ լրացնում են
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԱՆՁՐԱԼԻ։

Գույներ, որ լրացնում են
ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՁԱՆՁՐԱԼԻ։

Որտեղ գնել